Daily Archives: Հոկտեմբեր 22, 2013

Ադրբեջանի պաշտպանության նախարարը փոխվել է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ գեներալների ուղեկցությամբ Հոկտեմբեր 22, 2013 21:43 | RAZM.INFO - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրի պաշտպանության նախարարը փոխվել է. Սաֆար Աբիևին փոխարինել է Զաքիր Ասքեր օղլու Հասանովը։ Ռազմական արդյունաբերության նախարարը չի փոխվել։ Continue reading

Հակառակորդը մերթընդմերթ կրակում է դիրքերի ուղղությամբ. Պառավաքարի գյուղապետ

Հոկտեմբեր 22, 2013 20:02 | RAZM.INFO - Գյուղում իրավիճակը հանգիստ է։ Կրակոցներ լսվում են մարտական դիրքերից։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը։ Գյուղապետը հավաստիացրեց, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կրակից Պառավաքարի գյուղացիներ չեն տուժել։ Continue reading

Ադրբեջանի կրակից տուժածներին տեղափոխում են Կենտրոնական ռազմական հոսպիտալ

Հոկտեմբեր 22, 2013 17:57 | RAZM.INFO - Ադրբեջանական կողմի կրակից տուժածների կյանքին, ըստ նախնական տվյալների, վտանգ չի սպառնում։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Continue reading

Եվս 2 Մի-35Մ՝ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգին

Հոկտեմբեր 22, 2013 17:17 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Ռոստովում տեղակայված ավիապարկը համալրվել է 2 միավոր Մի-35Մ ուղղաթիռով։ Անցյալ և ընթացիկ տարվա ընթացքում ավիապարկին հատկացվել է մոտ 20 նմանատիպ ուղղաթիռ։ Continue reading

Ադրբեջանը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա. կա զոհ

Հոկտեմբեր 22, 2013 16:56 | RAZM.INFO - Հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով զոհ կա։ Continue reading

Հայկական կողմն առնչություն չունի «ականի վրա պայթած ադրբեջանցու» կասկածելի դեպքի հետ

Հոկտեմբեր 22, 2013 15:33 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվակայքերը շարունակում են լուրեր տարածել, որ հայկական կողմը «հրաժարվում է ականի վրա պայթած ադրբեջանցու դին հանձնել Ադրբեջանին»։ Continue reading

Բելառուսի նախագահն Իլհամ Ալիևի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկելու

Հոկտեմբեր 22, 2013 15:01 | RAZM.INFO - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ մտադիր է առաջիկայում մեկնել Ադրբեջան՝ Իլհամ Ալիևի հետ էներգետիկայի ու ռազմական համագործակցության վերաբերյալ մանրամասներ քննարկելու։ Continue reading

Ամերիկացիները գնում են 24 միավոր Reaper անօդաչու թռչող սարք

MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը Հոկտեմբեր 22, 2013 14:48 | RAZM.INFO - ԱՄՆ ԶՈւ-ն նախատեսում է գնել 24 միավոր Reaper (Ռիփեր) անօդաչու թռչող սարքերի MQ-9 Block 5 արդիականցված տարբերակներ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 377,4 մլն ԱՄՆ դոլար։ Continue reading

Բաշար Ասադը քննադատել է Ժնևի համաժողովը

Հոկտեմբեր 22, 2013 14:44 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Ժնևի գագաթաժողովի առնչությամբ՝ նշելով, որ «որոշումն ընդունելու է Սիրիայի ժողովուրդը՝ անկախ նրանից՝ մյուս երկրները կընդունեն դա, թե ոչ»։ Continue reading

ԱՄՆ-ում ավարտել են աշխարհի ամենամեծ ականակիր նավի կառուցումը

Զամվոլտ տիպի ականակիր նավ Հոկտեմբեր 22, 2013 13:21 | RAZM.INFO - Միացյալ Նահանգներում ավարտել են Zumwalt (Զամվոլտ) տիպի ականակիր նավի շինարարությունը, որը դարձել է իր չափերով ամենամեծ ականակիրն աշխարհում։ Այն կառուցվել է ամերիկյան Բեթ Այրան Որքս նավաշինարանում։ Continue reading