Daily Archives: Հոկտեմբեր 15, 2013

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին Ֆրանսիայում ձերբակալել են

Հոկտեմբեր 15, 2013 17:55 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին ձերբակալվել է Ֆրանսիայում Ինտերպոլի աշխատակիցների կողմից։ Մանրամասները դեռևս չեն հրապարակվում, անհայտ է նաև՝ նրան կարտահանձնեն, թե ոչ։ [caption id="attachment_22907" align="alignnone" width="404"]Դավիդ Քեզերաշվիլին Դավիդ Քեզերաշվիլին[/caption] Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին։ Ներկա դրությամբ նախկին նախարարը սպասում է դատավարությանը, ինչն էլ կորոշի՝ նրան կարտահանձնեն Վրաստան, թե ոչ։ Հիշեցնենք, որ Քեզերաշվիլիի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել 2013-ի փետրվարին նրա դեմ հնչած մեղադրանքներից հետո։ Նրա գործունեության հետևանքով պետության կրած վնասները քննիչների կողմից գնահատվել են շուրջ 50 մլն դոլար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ կաշառակերության և խարդախության ճանապարհով Քեզերաշվիլին սեփականացրել է ևս 12 մլն դոլար։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի սահմանադրության 4 հոդվածով՝ կեղծ կրեդիտային քարտերի ստեղծում և կիրառում, Վրաստանի մաքսային սահմանից արտադրանքներ անցկացնելու գործընթացում կանոնների խախտում, կաշառքի ստացում, կեղծ փաստաթղթերի ու կնիքների օգտագործում։ Նախարարը պաշտոնավարել է 2006-2008-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնավորապես, 2007-ին Քեզերաշվիլին նպաստել է, որպեսզի գործարարներից մի քանիսն առանց մաքսային հարկերի սպիրտ ներմուծեն Վրաստան։ Նույնիսկ պաշտոնավարման ավարտից հետո՝ 2008-ին, նա շարունակել է իր ապօրինի գործունեությունը՝ օգտագործելով տարիների ընթացքում ձեռք բերած կապերը պաշտոնյաների շրջանում։ Հավելենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը երկքաղաքացիություն ունի. նա միաժամանակ Վրաստանի ու Իսրայելի քաղաքացի է։

Արմավիրի զինկոմիսարիատի բաժանմունքի պետ է ձերբակալվել

Հոկտեմբեր 15, 2013 17:05 | RAZM.INFO - Ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանին, ով մեղադրվում է կաշառակերության համար։ Continue reading

Լիբիացի զինյալին տեղափոխել են ԱՄՆ

Հոկտեմբեր 15, 2013 16:59 | RAZM.INFO - Ահաբեկչության և «ալ Կաիդայի» հետ համագործակցելու համար կասկածվող լիբիացի զինյալ Աբու Անաս ալ-Լիբիին անցյալ շաբաթ տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Continue reading

Բաքվում ձերբակալել են զինամթերք վաճառողի

Հոկտեմբեր 15, 2013 16:50 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ձերբակալել են Բաքվի բնակիչ ոմն Սերգեյ Մալիկին, որը ցանկանում էր վաճառել իր մոտ ունեցած նռնակները։ Նրա տան խուզարկման արդյունքում այլ զինամթերք ևս հայտնաբերվել է։ Continue reading

Լոս Անջելեսի օդանավակայանում 4 պայթուցիկներից 2-ը պայթել են

Հոկտեմբեր 15, 2013 16:28 | RAZM.INFO - Լոս Անջելեսի օդանավակայանում հայտնաբերել են չոր սառույցից պայթուցիկներ, որոնցից երկուսը պայթել են, իսկ մյուսները հաջողվել է չեզոքացնել։ Պայթուցիկները տեղադրվել էին սահմանափակ մուտքի գոտում։ Continue reading

Ռումբ՝ աֆղան նահանգապետի միկրոֆոնում

Հոկտեմբեր 15, 2013 16:27 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Աֆղանստանի Լոգար նահանգում սեփական միկրոֆոնի մեջ տեղադրած ռումբի պայթյունից  մահացել է նահանգապետը։ Դեպքը տեղի է ունեցել, երբ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ։ Continue reading

Հարազատները հերթական նամակն են ստացել Հակոբ Ինջիղուլյանից

Հոկտեմբեր 15, 2013 14:41 | RAZM.INFO -

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին առավոտյան ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են օգոստոսի 7-ի գիշերն ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին։ Ռազմագերուց նորություններ չկան։

Continue reading

ՌԴ զինված ուժերին տրամադրվել է ևս 150 միավոր Տ-72Բ3 տանկ

Տ-72Բ3 տանկը Ալաբինոյի տանկային բիաթլոնում Հոկտեմբեր 15, 2013 14:35 | RAZM.INFO - Ավարտվել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի գվարդիական համազորային բանակի տանկային միավորման վերազինումը Տ-72Բ3 արդիականացված տանկերով։ Continue reading

Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

Հոկտեմբեր 15, 2013 14:02 | RAZM.INFO - Սիրիական Դարքուշ քաղաքի շուկայում հոկտեմբերի 14-ին ականապատ մեքենա է պայթել։ Քաղաքը տեղակայված է Թուրքիայի հետ սահմանին, և ներկա դրությամբ զինյալների վերահսկողության ներքո է։ Continue reading

Լոնդոնում ահաբեկչության պատրաստման կասկածյալների շարքում ադրբեջանցի կա

Հոկտեմբեր 15, 2013 12:38 | RAZM.INFO - Լոնդոնում հոկտեմբերի 14-ին ձերբակալել են 4 տղամարդու, որոնց կասկածում են ահաբեկչություն ծրագրելու համար։ Դրանց շարքում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Ադրբեջանից տեղափոխված 28-ամյա ներգաղթյալը։ Continue reading