Daily Archives: Հոկտեմբեր 24, 2013

Ադրբեջանի ՊՆ-ում՝ կտրուկ կադրային փոփոխություններ

Հոկտեմբեր 24, 2013 23:47 | RAZM.INFO - Ադրբեջանում օրեր առաջ պաշտպանության նոր նախարար է նշանակվել: Այսօր արդեն իսկ կտրուկ փոփոխություններ են կատարվում ՊՆ և ԶՈւ համակարգերում: Նշանակվել են պաշտպանության նոր փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար և ՊՆ տեսչական վարչության պետ: Continue reading

2015-ն ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի է հայտարարվելու

Հոկտեմբեր 24, 2013 22:14 | RAZM.INFO - ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվել է ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված Continue reading

ՌԴ-ում պաշտոնապես պարզվել է «Բուլավա» հրթիռի ձախողման պատճառը

Բուլավա հրթիռը Նկարը՝ ՌԴ Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության Հոկտեմբեր 24, 2013 22:01 | RAZM.INFO - Պաշտոնապես պարզվել են «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» միջմայրցամաքային հրթիռի  անհաջող արձակման պատճառները։ Թեև դրանք հանրությանը չեն ներկայացվում, բայց թերությունները շտկելու համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Բոչկարևին։ «Եղած անսարքությունները հիմա շտկվում են։ Ամենակարևորն այն է, որ  հասկացվել է, թե որտեղ է անճշտություն թույլ տրվել»,- ասել է Բոչկարևն «Ինտերփոլիտիքս-2013» ցուցահանդեսի ժամանակ։ Նա չի հստակեցրել, թե հատկապես որոնք են հրթիռի ձախողման պատճառները, բայց նշել է, որ նոր զենքի մշակման ընթացքում նման տեխնիկական հարցեր միշտ էլ առաջանում են։ Ըստ Բոչկարևի՝  բարդ աշխատանք է տարվում, և այդ սուզանավը նորմալ վիճակում կընդունվի մարտական հերթապահության։ Նշենք, որ դեռ սեպտեմբերի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։ Պատճառը Սպիտակ ծովում փորձարկումների ժամանակ «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» հրթիռի  կրկին անհաջող արձակում էր։ Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։ Տեղեկացնենք, որ միջադեպից  մի քանի օր անց ռուսական աղբյուրներում սկսվեց շրջանառվել, որ  «Բուլավա-30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի  ձախողման պատճառը  շարժիչի քարշի վեկտորը փոփոխող համակարգի խափանումն է։ Հրթիռի վրա տելեմետրիկական սարքավորում տեղադրված չի եղել, քանի որ այն եղել է սերիական առաջին հրթիռներից։ Բացի այդ, փորձարկման նպատակը ավտոմատացված համակարգերի ստուգումն էր։ Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։ «Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

Սաֆար Աբիևը հեռացված է, կարելի է արդեն քննադատել

Հոկտեմբեր 24, 2013 19:53 | RAZM.INFO - Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցում քննադատական հոդված է հայտնվել Սաֆար Աբիևի օրոք պաշտպանության նախարարության քաղաքականության վերաբերյալ, մինչդեռ նույն կայքն Աբիևի պաշտոնավարման ընթացքում բանակի թերացումների մասին լռում էր։ Continue reading

Թուրք զինծառայողի մահվան աղմկալի գործով վճիռները չեն բավարարում ծնողերին

Հոկտեմբեր 24, 2013 19:49 | RAZM.INFO - Թուրքիայում կայացել է մեծ աղմուկ բարձրացրած զինվորի մահվան գործով դատավարությունը։ Ժամկետային զինծառայողը մահացել էր դեռևս 2007 թվականին, սակայն միայն 6 տարի անց են պատժվում նրա մահվան պատճառ հանդիսացած հրամանատարները։ Continue reading

Շամխորի կորպուսի հրամանատարը ծառայում է ոչ թե հայրենիքին, այլ նախագահին

Հոկտեմբեր 24, 2013 18:13 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, մեկնաբանելով Սաֆար Աբիևի պաշտոնանկության փաստը, իր խոսքում շեշտել է «Իլհամ Ալիևին ծառայելու պատրաստակամությունը»։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Ալիևի համար միևնույն է՝ ով կլինի պաշտպանության նախարար

Հոկտեմբեր 24, 2013 18:07 | RAZM.INFO - Վերջին օրերին ադրբեջանական մամուլում միմյանց հետևից հրապարակվում են պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի պաշտոնանկության փաստի մասին զինվորականների և փորձագետների տեսակետներ։ Continue reading

Շվեյցարիայում F/A-18 կործանիչ է կործանվել

Հոկտեմբեր 24, 2013 17:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին շվեյցարական բանակի F/A-18 Hornet (Հորնեթ) կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել Ալփին շրջանի լեռնային հատվածում, իսկ երկու օդաչուները մահացել են։ Այս մասին տեղեկացնում է Defense News լրատվական կայքը՝ հղում անելով Շվեյցարիայի պաշտպանության նախարարությանը։ Continue reading

ՌԴ ՌՕՈւ համալրվեց Սու-34 ռմբակոծիչների հերթական քանակով

Հոկտեմբեր 24, 2013 16:17 | RAZM.INFO - Ռուսական «Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության ԶՈւ ռազմաօդային ուժերին է տրամադրել պայմանագրով նախատեսված Սու-34 ռմբակոծիչների հերթական քանակը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սուխոյ» ընկերությանը։ Continue reading

Ուժեղ պայթյուններ են գրանցվել Դամասկոսի օդանավակայանում և արվարձաններից մեկում

Հոկտեմբեր 24, 2013 14:49 | RAZM.INFO - Սիրիայի մայրաքաղաքն ու դրա շրջակայքը զրկված են էլեկտրականությունից թերևս Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում գրանցված ուժեղ պայթյունի պատճառով։ Նախնական տվյալներով՝ զինյալները կանխամտածված պայթեցրել են օդակայանի կողքով անցնող գազատարը։ Continue reading