Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Ալիևի համար միևնույն է՝ ով կլինի պաշտպանության նախարար

Վերջին օրերին ադրբեջանական մամուլում միմյանց հետևից հրապարակվում են պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի պաշտոնանկության փաստի մասին զինվորականների և փորձագետների տեսակետներ։ Այս անգամ հարցին անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ ակադեմիայի զորքերի ծառայության ամբիոնի նախկին վարիչ, գեներալ-մայոր Լենքորան Ալիևը։

ը Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի նախկին ղեկավար, գեներալ-մայոր Լենքերան Ալիև

ը Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի նախկին ղեկավար, գեներալ-մայոր Լենքերան Ալիև

Նա շեշտել է, որ Սաֆար Աբիևի մասին իր տեսակետը հայտնել է դեռևս վերջինիս պաշտոնավարման ժամանակ։ «Ինձ համար տարբերություն չկա՝ ով կլինի պաշտպանության նախարար։ Ինչպես ծառայել եմ հայրենիքիս, այնպես էլ շարունակելու եմ ծառայել։ Աբիևն աշխատասեր զինվորական է, հավանաբար նրան այլ պաշտոնի կնշանակեն»,-ընդգծել է գեներալ-մայորը։

Նկատենք, որ Ալիևը որևէ տեսակետ չի հայտնել նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի մասին։

Հատկանշանական է այն, որ Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայորի համար միևնույն է՝ ով կլինի պաշտպանության նախարար, հատկապես որ նախկին նախարարի հետ վերջինիս հարաբերությունները լարված էին։

Հիշեցնենք, որ 2003-ին, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի պաշտպանության ներկայումս նախկին նախարար Սաֆար Աբիևը, իրեն մրցակից համարելով մի շարք բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Լենքորան Ալիևին, հեղաշրջման փորձի մեղադրանքներ ներկայացրեց նրանց։ Արդյունքում հեռացվեցին փորձառու գեներալներ Քելիմ Վելիևը, Յաշար Արդեմիրովը և Լենքորան Ալիևը։

Դրանից հետո Լենքորան Ալիևը դառնում է ոչ ցանկալի անձ իշխանությունների համար։ Սրվում են հարաբերությունները նաև Սաֆար Աբիևի հետ։

2013-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն դատի էր տվել նրան ու նրա երեխաներին։ ՊՆ-ն պահանջում էր ազատել Ալիևների ընտանիքին հատկացված բնակարանը։ 2013-ի մարտին Բաքվի վճռաբեկ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, ինչը ենթադրում է Ալիևների ընտանիքի կողմից բնակարանի անհապաղ ազատում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *