Ադրբեջանի ՊՆ-ում՝ կտրուկ կադրային փոփոխություններ

Ադրբեջանում օրեր առաջ պաշտպանության նոր նախարար է նշանակվել: Այսօր արդեն իսկ կտրուկ փոփոխություններ են կատարվում ՊՆ և ԶՈւ համակարգերում: Նշանակվել են պաշտպանության նոր փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար և ՊՆ տեսչական վարչության պետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Նոր նշանակումների մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:

Այնուհանդերձ, տեղեկությունն ամենայն հավանակությամբ ստույգ է, քանի որ տվյալ դեպքում ապատեղեկատվության իմաստ չկա, մյուս կողմից էլ պաշտոնանկությունների մասին լուրեր վաղուց էին պտտվում:

Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովին փոխարինել է Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը, որը դարձել է միաժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար: Ուստի ՌՕՈւ հրամանատարի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը:

Նշենք, որ Թահիրովը մինչ ծառայություն է անցել ՀՕՊ զորքերում:

Պաշտոնանկ եղած գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևին ՊՆ տեսչական վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել է 1995-ին նախագահի հրամանագրով Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում ստացած գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնը, սա դեռ միայն Ադրբեջանի ՊՆ-ում կադրային փոփոխությունների մեկնարկն է: Առաջիկայում սպասվում են խոշոր զորամիավորումների հրամանատարների, վարչությունների պետերի պաշտոնանկություններ և նոր նշանակումներ:

Հավելենք, որ հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել էր Զաքիր Հասանովը:

Հիշեցնենք, որ Չինգիզ Մամեդովի հեռացման մասին ոչ պաշտոնական աղբյուրները վկայում էին դեռևս սեպտեմբերի սկզբներին: Նա Ադրբեջանի ԶՈւ ամենախնդրահարույց գեներալներից է, որը բազմիցս սկանդալների կիզակետում է հայտնվել:

One response to “Ադրբեջանի ՊՆ-ում՝ կտրուկ կադրային փոփոխություններ

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նոր տեղակալ ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *