Շվեյցարիայում F/A-18 կործանիչ է կործանվել

Հոկտեմբերի 23-ին շվեյցարական բանակի F/A-18 Hornet (Հորնեթ) կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել Ալփին շրջանի լեռնային հատվածում, իսկ երկու օդաչուները մահացել են։ Այս մասին տեղեկացնում է Defense News լրատվական կայքը՝ հղում անելով Շվեյցարիայի պաշտպանության նախարարությանը։

Փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է օդաչուներից մեկի դին, իսկ մյուսի որոնումը դեռևս շարունակվում է։ Հայտնաբերվել է նաև «սև արկղը», որը հնարավորություն է տալիս ճշտել ավիապատահարի ճշգրիտ պատճառը։

Այս պահի դրությամբ իշխանությունները ոչինչ չեն հայտարարել F/A-18 կործանիչի կործանման պատճառների մասին։

Տեղեկացնենք, որ 1996 թվականին Շվեյցարիան ամերիկյան ՄաքԴոնալդ Դուգլաս ընկերությունից գնել էր 34 միավոր երկտեղ և միտեղանի F/A-18:

F/A-18 ինքնաթիռն արտադրվում է ԱՄՆ-ում։ Առաջին թռիչքն իրականացրել է 1978 թվականին։ Մեկ միավորի արժեքը 29-57 մլն ԱՄՆ դոլար է։

Առավելագույն արագությունը 1915 կմ/ժ է, իսկ թռիչքի հեռավորությունը 2000 կմ է։ Սպառազինված է Հիդրա 70 և Զունի, ինչպես նաև «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տեսակի տարբեր հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *