Եվս 2 Մի-35Մ՝ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգին

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Ռոստովում տեղակայված ավիապարկը համալրվել է 2 միավոր Մի-35Մ ուղղաթիռով։ Անցյալ և ընթացիկ տարվա ընթացքում ավիապարկին հատկացվել է մոտ 20 նմանատիպ ուղղաթիռ։

Նոր տեխնիկան գրեթե փոխարինել է նախկին տեխնիկային։ Այս մասին հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ, այժմ բազայում նոր տեխնիկայով մարտական պատրաստվածության թռիչքներ են կատարում։ Թռիչքներն իրականացվում են շաբաթական 4 անգամ՝ մինչև 8 ժամ տևողությամբ։ Բացի այդ, թռիչքների մեծ մասը կատարվում են գիշերվա ընթացքում։

Մի-35Մ-ը Մի-24-ի արդիականացված տարբերակն է։ Նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև ցամաքային ուժերին և դեսանտայիններին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Այս ուղղաթիռն օգտագործվում է նաև վիրավորներին տարհանելու և բեռներ տեղափոխելու համար։

Ուղղաթիռը հագեցած է գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև հետախուզության ջերմացույց համակարգերով, որը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր պահի մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնել և ճանաչել թիրախները։

Մի-35Մ բազմաթիրախային ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1999 թվականին, սպառազինման է հանձնվել 2000 թվականից։ 1 միավորի արժեքն է 22.5 մլն ԱՄՆ դոլար։

Անձնակամը 2 հոգի է, ուղևորատարությունը՝ 8 զինծառայող կամ 2 պատգարակ՝ ծանր վիրավորներով և բուժաշխատողով։

Սպառազինված է կառավարվող  «օդ-օդ»  և «օդ-մակերևույթ» հրթիռներով, ինչպես նաև չկառավարվող Ս-8, Ս-13 կամ Ս-24 հրթիռներով։ Ուղղաթիռի վրա տեղադրված է նաև 300 մմ փամփուշտներով կրակող ՆՊՈւ-30 թնդանոթային կայան։

Այս ուղղաթիռները համալրում են ՌԴ, Ադրբեջանի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի զինված ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *