Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրի պաշտպանության նախարարը փոխվել է. Սաֆար Աբիևին փոխարինել է Զաքիր Ասքեր օղլու Հասանովը։ Ռազմական արդյունաբերության նախարարը չի փոխվել։
Համապատասխան հրամանագրի՝ Ադրբեջանի վերընտրված նախագահը ստորագրել է հոկտեմբերի 22-ին։ Մինույն ժամանակ Ալիևի հրամանագրով Հասանովը ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
Նշենք, որ 54-ամյա Զաքիր Հասանովը մինչ նոր պաշտոնի անցնելը զբաղեցնում էր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնն ու հանդիսանում էր ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարը՝ կրելով գեներալ-լեյտենանտի կոչում։
Հավելենք նաև, որ Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից։
Նույն հրամանագրով՝ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Յավեր Ջամալովը։