Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչի 5-րդ նախատիպը թռիչքային փորձարկումներ է անցել

Ռուսական Տ-50 ՊԱԿ ՖԱ (T-50 ПАК ФА) կործանիչի հինգերորդ նախատիպը սկսել է թռիչքային փորձարկումները։

Առաջին թռիչքը թվով հինգերորդ նախատիպն իրականացրել է հոկտեմբերի 27-ին, փոխանցում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Այն օդ է բարձրացվել Ամուրի Կոմսոմոլսկի օդանավակայանից։

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Ռուսաստանը նախատեսում է առաջին փուլով զինված ուժերը համալրել 60 միավոր Տ-50 (ПАК ФА, Ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համակարգ) կործանիչներով։ Այս թիվը հետագայում կարող է աճել։

Հեղինակների բնորոշմամբ հինգերորդ սերնդի Տ-50 կործանիչը առաջին թռիչքը  կատարել է 2010 թվականի հունվարի 29-ին, ցուցադրվել է հանրությանը 2011 թվականի օգոստոսի 17-ին ՄԱԿՍ միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։

Ներկայում Տ-50-ի առաջին նախատիպը, ըստ ՌԴ ՈՕՈւ հրամանատար Վիկտոր Բոնդարևի, ավարտել է կրակային փորձարկումները։

Մինչ այս Ռուսաստանում թռիչքային փորձարկումներ էր անցնում 4 միավոր Տ-50։

Տ-50 կործանիչներով նախատեսվում է փոխարինել ՌԴ ՌՕՈւ Սու-27 ինքնաթիռները։ Նախնական փուլով ՌԴ զինված ուժերը նախատեսում է գնել 60 միավոր նոր ինքնաթիռ։

Տ-50-ի ստեղծման և արտադրման նախագծի արժեքը 2 մլրդ ԱՄՆ դոլար է, իսկ մեկ միավորի մոտավոր գինը 100 մլն ամերիկյան դոլար է։ Նախագծով զբաղվում է «Սուխոյ» ընկերությունը։

Տ-50-ի առավելագույն արագությունը 2600կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *