Պակիստանը հետաքննում է Ադրբեջանի հեռախոսահամարներին կատարված գաղտնի զանգերը

Պակիստանի հատուկ ծառայությունները բացահայտել են Ադրբեջանի հետ միջազգային հեռախոսակապով գաղտնի բանակցություններ, որոնք ազգային անվտանգության նշանակության են։ Ադրբեջանից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հնչել։

Պակիստանի դաշնային հետաքննական ծառայության տարբերանշան

Պակիստանի դաշնային հետաքննական ծառայության տարբերանշան

Ինչպես հաղորդում է պակիստանյան The News International լրատվական գործակալությունը, Ֆագիրաբադ քաղաքի հյուրանոցի համարից 44 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ զանգեր են կատարվել Ադրբեջանի, Գերմանիայի, Սոմալիի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի հեռախոսահամարներին։

Համաձայն Պակիստանի դաշնային հետաքննական գործակալության և ոստիկանության տվյալների՝ զանգերի մեծ մասը գրանցվել է Ադրբեջանի և Սոմալիի հեռախոսահամարներին։

Հայտնի է, որ զանգերը կատարվել են 20 հեռախոսագծերից, որոնք գրանցված են 3 անձանց վրա։ Այս մարդկանց նկատմամբ հետախուզություն է հայտարարված։

Հիշեցնենք, որ Պակիստանը համարվում է ահաբեկչական տարբեր խմբավորումների տեղակայման կամ պատսպարման տարածք։ Երկրում ակտիվ են հատկապես «Թալիբան» և «ալ Կաիդա» ահաբեկչական կառույցները։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նույնիսկ ադրբեջանական Haqqin.az կայքը, մեկնաբանելով տեղեկությունը, շեշտում է՝ հնարավոր է հեռախոսազրույցներն առնչություն ունենան ահաբեկիչների միջև բանակցությունների հետ։

Եթե այս վարկածը հաստատվի, ապա կստացվի՝ Ադրբեջանում ևս, ինչպես Սոմալիում և Պակիստանում, ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ են պատսպարվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *