Ադրբեջանի ՊՆ խոսնակը վերջապես հաստատեց իր հրաժարականի մասին լուրը

Հոկտեմբերի 26-ից ի վեր լուրեր էին պտտվում Ադրբեջանի ՊՆ կադրային կտրուկ փոփոխությունների համատեքստում նաև ՊՆ խոսնակի հեռացման մասին։ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հաստատեց շրջանառվող լուրերը։

«ԱՊԱ» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում Էլդար Սաբիրօղլուն ասել է. «Շուրջ 7 տարի բանակային կյանքից հետո այսօր ես իմ կամքով հրաժարականի դիմում եմ ներկայացրել նորանշանակ նախարարին՝ խնդրելով ստորագրել ԶՈւ պահեստային ուժերը համալրելու վերաբերյալ իմ դիմումը։ Հաջողություն եմ ցանկանում պաշտպանության նախարարությանն իր գործունեության ընթացքում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը, դեռևս օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր թողել։ Համաձայն դրա՝ Էլդար Սաբիրօղլուն ինքն է դիմել հրաժարականի դիմումով, սակայն նրան ուղարկել են եռամսյա արձակուրդի, նա կվերադառնա 2014-ին, ապա կհեռացվի պաշտոնից։ Մինչդեռ Սաբիրօղլուի վկայությամբ ինքը միայն այսօր է ներկայացրել իր դիմումը։

Հավելենք նաև, որ Ադրբեջանում արդեն իսկ դժոգոհություներ էին գլուխ բարձրացրել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության, մասնավորապես Էլդար Սաբիրօղլուի աշխատանքից։ Կոչեր էին հնչում Սաբիրօղլուին պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *