Պաղեստինցի ուսանողներին ձերբակալել են անօդաչու թռչող սարք ստեղծելու համար

Պաղեստինի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 3 ուսանողի, որոնք ցանկացել են հարվածային անօդաչու թռչող սարք ստեղծել՝ Իսրայելում տեղակայված թիրախները խոցելու նպատակով։ Պաղեստինը հրաժարվում է մեկնաբանել՝ որտեղից է հայտնի դարձել ԱԹՍ-ի կառուցման տեղեկությունը։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, քննիչները ձերբակալել են Հեբրոնի համալսարանի ուսանողների, որոնք մտադրվել էին Իսրայելի վրա «ռումբեր նետող» ԱԹՍ կառուցել։ Ոստիկանները չեն հաղորդում, թե ԱԹՍ-ի ստեղծումը պարզապես մտադրություն է եղել, արդյոք նախագծերն արդեն եղել են, և եթե այո, ապա ինչ միջոցներով էին ուսանողները պատրաստվում կառուցել այն։

Նշենք, որ պաղեստինցի զինյալները ժամանակին Իսրայելի դեմ պայքարում կիրառում էին ավելի հնացած սպառազինություն, այդ թվում՝ միջին հեռահարության չկառավարվող հրթիռներ, որոնք ունակ են Գազայի հատվածից հասնել Իսրայելի կենտրոնական շրջաններ։

Նկատենք, որ «Համաս» շարժումը նախընտրական քարոզարշավ է իրականացրել այս համալսարանում, ինչն էլ կարող էր ներշնչանք հանդիսանալ ուսանողների համար այս կամ այն տեսակի սպառազինություն ստեղծելու։

Հավելենք նաև, որ անօդաչու թռչող սարքեր Իսրայելի դեմ կիրառել է «Հըզբոլլահ» իսլամիստական կազմակերպությունը։ Ընդ որում, այս կազմակերպության կիրառած 2 ԱԹՍ-ներ կործանվել են Իսրայելի գործողությունների շնորհիվ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *