Ռազմաշաբաթ. Վրաստան. 18–24 հոկտեմբերի, 2015

Վրաստանում անցկացվում է պետական մարմինների հրամանատարաշտաբային զորավարժություն • Վրաստանի ՆԳ առափնյա պահպանության ստորաբաժանումը վարժանքներ կանի ամերիկացի նավաստիների հետ • Վրաստանցի զինծառայողների փոխարինում Աֆղանստանում • Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի և սպասելիքների մասին • Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Վրաստան • Մահացել է Վրաստանի ԶՈւ 2 զինծառայող

«Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը

«Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը

• Հոկտեմբերի 17-ին Վրաստանում մեկնարկել է «Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը։ Զորավարժության նպատակն է ճգնաժամային և ռազմական դրության ժամանակ կապ հաստատել պետական տարբեր կառույցների միջև, ինչպես նաև բարելավել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարման և պատրաստության համակարգը։

• Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ ՌՕՈւ ռազմանավերից մեկն Ուկրաինա այցից հետո կայանել է Վրաստանի Բաթումի նավահանգստում, որտեղ ամերիկացի նավաստիները Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ զորավարժություն են անելու։

• Հոկտեմբերի 21-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կայացել է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում վրաստանցի զինծառայողների հերթափոխը։

• Հոկտեմբերի 20-ին՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, Վրաստանի ՊՆ Թինա Խիդաշելին հայտնել է, որ Վրաստանին տրված [ՆԱՏՕ-ի հետ] համագործակցության նոր փաթեթն արագ տեմպերով է իրականացվում։ Այս տարվա վերջին կբացվի պաշտպանունակության բարձրացման դպրոց։ Իսկ հաջորդ տարի էլ Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

• Հոկտեմբերի 20-21-ը Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Մուժենկոն այցելել է Վրաստան, հետևել «Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին, եղել Ծերովանիի վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում է անցնում ուկրաինացի զինծառայողների արդեն 2-րդ խումբը։

Ուկրաինական պատվիրակությունը հետևել է «Դիդգորի-2015» զորավարժության ընթացքին

Ուկրաինական պատվիրակությունը հետևել է «Դիդգորի-2015» զորավարժության ընթացքին

• Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում, կամրջից նետվելով, ինքնասպան է եղել Վրաստանի ԶՈւ մեկ զինծառայող, որի անունը չի հրապարակվել։ Նույն օրը Վրաստանի «Նորիո» ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի, որի մահվան հանգամանքները չեն բացահայտվել։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. 18–24 հոկտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *