Թշնամին ակտիվացել է ԵԱՀԿ ՄԽ նախագահների այցից առաջ • Կստեղծվի հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ • ՌԴ ԶՈւ վարչությունների աշխատանքային խմբերի այց Հայաստան • Հայաստանում ընդունել են ԿԽՄԿ տարածաշրջանային նորանշանակ ղեկավարին • Զինվորական բժիշկները հանդիպել են անհյատ կորածների հարազատներին • Դիպուկահարների վարժանքներ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում
• Հոկտեմբերի 19-21-22-ին Ադրբեջանի զինուժը Արցախի հայկական դիրքերին կրակել է TR-107 կայաններով, ականանետերով և նռնականետերով, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 26-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
• Հոկտեմբերի 22-ին ՌԴ կառավարությունը որոշել է ՌԴ նախագահին առաջարկել Հայաստանի հետ կնքել համաձայնագիր՝ հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաձայնագիր արդեն պատրաստ է և սպասում է ստորագրման։
• Հոկտեմբերի 21-24-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության, հոկտեմբերի 20-23-ին՝ ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խմբերը:
• Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին: Ավելի վաղ ԿԽՄԿ ներկայացուցիչներին ընդունել են Արցախի նախագահը, արտգործնախարարը և ՊԲ հրամանատարը։
• Հոկտեմբերի 21-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներն այցելել են Վայոց ձորի մարզ և հանդիպել անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին, բուժօգնություն ցույց տվել նրանց։
• Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դիպուկահար զինծառայողների մարտավարամասնագիտական զորավարժությունը, որի ընթացքում զինծառայողները մի շարք մասնագիտական նորմատիվներ են հանձնելու:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info