Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015

Հրապարակվել է 2014թ․ Ռուսաստանի՝ Ադրբեջանին մատակարարած սպառազինության ցանկը • Հեռացումներ և ձերբակալություններ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում • Ադրբեջանի ԱԻՆ-ը զորավարժություն կանցկացնի Կասպից ծովում • Ադրբեջանցի մի խումբ զինծառայողներ վերապատրաստվել են Վրաստանում • Ադրբեջանի լրատվամիջոցները հայկական կողմին մեղադրել են Ադրբեջանի քաղաքացիների՝ ականի վրա պայթելու համար

Ադրբեջանցի զինծառայողները ամառային վերապատրաստման փուլ են անցել

Ադրբեջանցի զինծառայողները ամառային վերապատրաստման փուլ են անցել

• Ռուսաստանը հայտարարագրել է 2014թ․ Ադրբեջանին մատակարարած սովորական սպառազինության ցանկը, ըստ որի՝ 2014թ․ ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 65 միավոր տանկ, 78 միավոր ՀՄՄ և 118 միավոր խոշոր տրամաչափի (100 մմ և ավելի) հրետանային միջոցներ։ Ենթադրաբար սրանք այն զինատեսակներն են, որոնց մասին հայտնի է դարձել 2011թ․ ռուս-ադրբեջանական զենքի մատակարարման խոշոր պայմանագրերից։

• Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի հեռացումից հետո հոկտեմբերի 22-ին ձերբակալվել է նույն նախարարության մոնիթորինգային կենտրոնի, հակաահաբեկչական կենտրոնի, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 7 բարձրաստիճան աշխատակից։ Հոկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ նախարարությունից հեռացվել է ևս 9 աշխատակից, որոնցից 4-ը՝ գեներալ։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ԱԱՆ նորանշանակ տեղակալ և նախարարի պաշտոնակատար Մադաթ Գուլիևին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Հենց այս պաշտոնյան է Ադրբեջանի ԱԱ հաջորդ նախարարի ամենահավանական թեկնածուն։

• Նոյեմբերին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության որոնողափրկարարական աշխատանքների վարչության հետ համատեղ Կասպից ծովում կանցկացնի հրամանատարաշտաբային զորավարժություն։

• Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների մի խմբի ամառային հիմնական պատրաստության փուլը։ Դասընթացն ադրբեջանցի ենթադրաբար 9 զինծառայողներն անցել են միայնակ՝ առանց այլ երկրների ներկայացուցիչների։

Ականի վրա պայթած Ադրբեջանցի քաղաքացի

Ականի վրա պայթած Ադրբեջանցի քաղաքացի

• Հոկտեմբերի 18-19-ին Ադրբեջանի լրատվամիջոցները, ընթերցողին մոլորության մեջ գցելով, փորձել են հայկական կողմին մեղադրել այն բանի համար, որ Ադրբեջանի երկու քաղաքացիներ ադրբեջանական առաջնագծում պայթել են ականի վրա։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *