Հայաստան կայցելի ՌԴ ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2015թ. աշխատանքային պլանի համաձայն, հոկտեմբերի 21-ից 24-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նշենք, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների նպատակներից են հակառակորդի ռադիոկապի ճնշումը, հակառակորդի նմանատիպ հարձակումներից սեփական կապի համակարգի պաշտպանությունը, ինչպես նաև ռադիոտեխնիկական միջոցներով հետախուզության իրականացումը:

ՀՀ ՊՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 20-ից 23-ն էլ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Երևանում է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *