Ռազմաշաբաթ. Թուրքիա. 18–24 հոկտեմբերի, 2015

Առնվազն 40 զոհ Թուրքիայում թուրք-քրդական բախումների ընթացքում • Թուրք-ավստրիական համագործակցություն՝ թուրքական տանկի համար շարժիչ արտադրելու նպատակով • Թուրքիան ներգրավված է Սիրիայի հարցով միջազգային բանակցող խմբում • ԱՄՆ-ն 6 միավոր A-10 ինքնաթիռ է տեղակայել Թուրքիայում • Թուրքիայում ընկել է ԱՄՆ օդուժի անօդաչու թռչող սարք

PKK-ի զինյալները հարձակվել են Շեմդինլիի գավառապետարանի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալները հարձակվել են Շեմդինլիի գավառապետարանի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

• Շաբաթվա ընթացքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 14 ուժային, PKK-ի 24 զինյալ և 2 քաղաքացիական։ Նույն բախումների ընթացքում վիրավորվել է 39 ուժային, PKK-ի 1 զինյալ, 7 քաղաքացիական։ Եվս 188 հոգի ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով։ Թուրքիայում իշխանությունների և PKK-ի զինյալների բախումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ օրական թարմացված լրահոսներում՝ հոկտեմբերի 19, հոկտեմբերի 20, հոկտեմբերի 21, հոկտեմբերի 22, հոկտեմբերի 23։

• Թուրքիայի Altay տանկի շարժիչների արտադրության համար թուրքական «Թյումոսան» մասնավոր ընկերությունն համաձայնագիր է ստորագրել ավստրիական AVL List ընկերության հետ, որով ավստրիական ընկերությունը թուրքականին օգնելու է նախագծել անհրաժեշտ շարժիչները։

• Թուրքիան ներգրավված է Սիրիայի հետպատերազմյան քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցող 4 երկրների կազմում (մյուս երկրներն են ԱՄՆ, ՌԴ, Սաուդյան Արաբիա)։ Նախատեսվում է, որ բանակցող խումբը «ուղեկից» է լինելու Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացին, իսկ խմբի կազմում պետությունների թիվը մեծանալու է։

(Ձախից աջ) Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արտգործնախարարները՝ Սիրիայի հետպատերազմյան քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում, 23 հոկտեմբերի 2015թ.: Լուսանկարը Reuters գործակալության:

(Ձախից աջ) Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արտգործնախարարները՝ Սիրիայի հետպատերազմյան քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում, 23 հոկտեմբերի 2015թ.: Լուսանկարը Reuters գործակալության:

• «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն ուժգնացնելու նպատակով Միացյալ Նահանգները Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայել է 6 միավոր A-10 գրոհիչ ինքնաթիռ։

• ԱՄՆ զինված ուժերի՝ նախորդ օրերին վթարված երկու անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Թուրքիայում։ MQ-9 Reaper անօդաչուն վթարվել է Թուրքիայի հարավում հոկտեմբերի 19-ին՝ մեխանիկական խնդիրների հետևանքով։ ԱՄՆ օդուժի զինծառայողներին հաջողվել է ժամանակին կապ հաստատել ԱԹՍ-ի հետ և այն իջեցնել անմարդաբնակ վայրում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *