Ռազմաշաբաթ. Իրան. 18–24 հոկտեմբերի, 2015

Իրանի ԶՈւ-ն երկրի արևմտյան, հյուսիսարևմտյան շրջաններում անցկացրել է զորավարժություն, որի ընթացքում ներկայացրել է սպառազինության նոր տեսակներ • Իրանի կասպյան նավատորմի ռազմանավերն այցելել է Աստրախան (Ռուսաստան) • Սիրիայում սպանվել է իրանցի գեներալ

Իրանի զինված ուժերի ստորաբաժանումների վարժանքը, լուսանկարը «Ֆարսնյուզ» գործակալության

Իրանի զինված ուժերի ստորաբաժանումների վարժանքը, լուսանկարը «Ֆարսնյուզ» գործակալության

• Հոկտեմբերի 19-20-ին Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջաններում անցկացվել է երկրի զինված ուժերի «Մոհարրամ» զորավարժությունը, որին մասնակցել են երկրի զինված ուժերի ցամաքային զորքերը, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը: Զորավարժության նպատակներից են եղել ժամանակակից միջոցներով պաշտպանության ապահովումը և վտանգներին արագ արձագանքելու ցուցանիշների ստուգումը:

• «Մոհարրամ» զորավարժության ժամանակ իրանական կողմը ներկայացրել է նաև տեղական արտադրության մարտական ռոբոտ, որի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն ներկայացվում, սակայն դրա տեսքից կարելի է ենթադրել, որ ամրացված տեսախցիկի միջոցով այն տեսաազդանշան է ուղարկում օպերատորին, որի հրահանգով էլ կիրառում է ամրացված զենքը կամ կատարում է հետախուզություն:

• Հոկտեմբերի 21-ին Իրանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի երեք ռազմանավեր բարեկամական այցով ժամանել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և խարիսխ գցել Աստրախանում: Ռազմանավերի այցը տևելու է մոտ երկու շաբաթ, իսկ հետ վերադարձին տորմիղը լինելու է նաև Բաքվում:

• Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Սիրիայի կենտրոնական շրջաններում մղվող մարտերի ժամանակ զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայող, բրիգադի գեներալ Ռեզա Խավարին: Անցած մի քանի օրերին Սիրիայում զոհված իրանցի զինծառայողների քանակը հասել է ութի:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

2 responses to “Ռազմաշաբաթ. Իրան. 18–24 հոկտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *