Հրապարակվել է 2014-ին Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան սպառազինության քանակը

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2014 թ. Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառված սպառազինության ցանկի հայտարարագիրը, ուր տեղեկություններ կան վաճառված տանկերի, հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) և խոշոր տրամաչափի հրետանային միջոցների մասին։

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ

Ըստ Ռեգիստրի՝ 2014 թվականի ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 65 միավոր տանկ, 78 միավոր ՀՄՄ և 118 միավոր խոշոր տրամաչափի (100 մմ և ավելի) հրետանային միջոցներ։

Հաշվետվությունում նշված 65 տանկը հավանաբար դեռևս 2010-ին կնքված պայմանագրով նախատեսված 94 տանկի խմբաքանակն է, ու թեև սկզբունքորեն չի բացառվում, որ Ռուսաստանն Ադրբեջանին զուգահեռ մատակարարում է այլ տանկեր ևս, այդուհանդերձ, այդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ նման տեղեկություններ բաց աղբյուրներում դեռևս չեն երևացել։

Ինչ վերաբերում է մատակարարված 78 միավոր ՀՄՄ-ներին, ապա 2010-ին կնքված նույն պայմանագրով նախատեսվում էր նաև շուրջ 100 միավոր ԲՊՄ-3 ՀՄՄ-ի մատակարարում, և 2014-ին մատակարարված մարտական մեքենաները ևս, ամենայն հավանականությամբ, հենց ԲՄՊ-3-ներն են։

Խոշոր տրամաչափի 118 միավոր հրետանային միջոցների մեծ մասը, ամենայն հավանականությամբ 120 մմ-անոց ականանետեր են։ Այս վարկածի օգտին են խոսում նաև ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ռուս.՝ Центр анализа мировой торговли оружием, ЦАМТО) տվյալների բազայում նշված թվերը, համաձայն որոնց, 2013-ին Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 400 միավոր 120մմ տրամաչափի ականանետ։ Սա վկայում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է մեծ քանակությամբ 120մմ ականանետերի ձեռքբերմամբ ու միտումը հավանաբար պահպանվել է նաև 2014-ին։ 

4 responses to “Հրապարակվել է 2014-ին Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան սպառազինության քանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի սպառազինության համալրումը 2012-15 թվականներին — Razm.info | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  4. Pingback: Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *