Հոկտեմբերի 19-ին և 20-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի արցախյան հատվածի շփման գծում ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները կրակել են TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայանով (7 արկ), 82 մմ ականանետով (2 ական), ԱԳՍ-17 (3 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) նռնականետերով: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի կայքը:

Թուրքական արտադրության TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայան. լուսանկարը արտադրող ընկերության կայքից
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ և հիմնականում հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմն առաջնագծի համեմատաբար հանգիստ իրավիճակը սրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան նախատեսված այցի նախօրեին: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ համանախագահները Հայաստան են այցելելու հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, և հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
.@OSCE #MinskGroup cochairs to visit #Armenia on 26.10.15 to meet Pres.#Sargsyan & FM #Nalbandian
— Tigran Balayan (@tbalayan) October 20, 2015
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info