Վրաստանում դարձյալ զինծառայող է ինքնասպան եղել

Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում ինքնասպան է եղել մի զինծառայող՝ նետվելով կամրջից։ Զինծառայողի անձնական և ծառայողական տվյալները դեռևս հայտնի չեն, միայն նշվում է, որ վերջինս «առաջին բրիգադի զինծառայող էր»։ Ինքնասպանության մասին տեղեկացնում է վրաստանյան « Interpressnews.ge» լրատվական գործակալությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հայտնել է, որ «գործը քննելու են քաղաքացիական մարմինները, քանի որ միջադեպը եղել է զորամասի տարածքից դուրս»։ Կապանաձեն հավելել է նաև, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է բանակում նման միջադեպերից խուսափելու համար։

Հավելենք, որ դեռևս պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն միջադեպի և զինծառայողի ինքնության հետ կապված չի արել։

Նշենք, որ սա արդեն վերջին 2 ամսում ինքնասպանության 3-րդ դեպքն է Վրաստանի բանակում։ Սեպտեմբերի 1-ին «Նորիո» ուսումնական կենտրոնի մերձակայքում հայտնաբերվել է զինծառայողի դի, վերջինս զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի շարքայիններից Տ. Փ-ն էր (անունը հայտնի չէ—Razm.info

Հաջորդ դեպքը եղել է հոկտեբերի 4-ին։ Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի՝ Գորիում տեղակայված արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի տարածքում մահացել էր զինծառայող Թամազ Թամարաշվիլին։ Մահացած զինծառայողի բարեկամները համաձայն չեն ինքասպանության վարկածին և մեղադրում են զորամասի հրամանատարությանն անուշադրության համար։

Հատկանշական է, որ սեպտեմբերի 1-ի միջադեպից հետո Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է իրականացնել զինված ուժերում ինքասպանության կանխմանն ուղղված նոր ծրագիր՝ «Ուս ուսի»։
Այս ծրագրի շրջանակներում Վրաստանի ՊՆ և ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն մոտ 2 ամիս է զինծառայողների համար դասախոսություններ են կարդում տարբեր զորամասերում, ռազմական բուհերում։
Ծրագրի շրջանակներում խոսվում է ինչպես ինքասպանության կանխման, այնպես էլ բանակում արատավոր բարքերի (խաղամոլություն) վերացման մասին։

2 responses to “Վրաստանում դարձյալ զինծառայող է ինքնասպան եղել

  1. Pingback: Վրաստանի ԶՈւ ուսումնական կենտրոններից մեկի մոտ գտել են զինծառայողի դի | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *