Վրաստանում անցկացվում է «Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում մեկնարկել է «Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը։  Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը

«Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Նշվում է, որ «Դիդգորի-2015» զորավարժության նպատակն է ճգնաժամային և ռազմական դրության ժամանակ կապ հաստատել պետական տարբեր կառույցների միջև, ինչպես նաև բարելավել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարման և պատրաստության համակարգը։

Մեկնարկած զորավարժությունը գնահատել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նշելով, որ ԱՄՆ-ից հատուկ դիտորդներ են եկել և տեղի մասնագետների հետ հետևելու են զորավարժությունների ընթացքին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժության պայմանները մոտեցված են իրականին, պաշտպանական գործողություններն ուղղված են վիրտուալ հակառակորդի դեմ։ Մարտական գործողություններն ապահովելու համար օգտագործվում է JCATS սիմուլիացիոն համակարգ։ Հայտնի է, որ խաղարկվելու են նաև տեղեկատվական և հոգեբանական գործողությունների սցենարներ։

«Դիդգորի-2015» ներգրավված է ներքին գործերի նախարարությունն ու պաշտպանության նախարարության քաղաքացիական դեպարտամենտը։ Վարժանքներն անցկացվելու են Վազիանիում, Թբիլիսիում և Սենակիում։

One response to “Վրաստանում անցկացվում է «Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *