ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Քաբուլում հերթափոխն ընդունել է Վրաստանի ԶՈւ ևս 1 զորախումբ

Հոկտեմբերի 21-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կայացել է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում վրաստանցի զինծառայողների հերթական հերթափոխը։ Վրաստանի ԶՈւ հետևակային 2-րդ բրիգադի 23-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի 170 զինծառայող փոխարինել է Արևմտյան օպերատիվ խմբավորման հետևակային 3-րդ բրիգադի 31-րդ գումարտակի ընտրովի հավաքած վաշտին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դրոշի փոխանակման արարողությունը Քաբուլում

Դրոշի փոխանակման արարողությունը Քաբուլում

Հերթափոխն ընդունած զինծառայողներն առաջիկա 6 ամսում ապահովելու են Քաբուլում տեղակայված շտաբ-բնակարանի անվտանգությունը։

Վրաստանի զինված ուժերի հետևակային 3-րդ բրիգադից ընտրովի հավաքած վաշտը Աֆղանստանում իր առաքելությունը սկսել էր 2015 թվականի մարտի սկզբից։ Զինծառայողներն Աֆղանստան են մեկնում համաձայն Վրաստանի խորհրդարանի 2014թ. դեկտեմբերի 26-ի որոշման։

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը մեկնարկել է Աֆղանստանում՝ 2015-ի հունվարի 1-ից։ Վրաստնն այդ առքելությանը մասնակցում է ամերիկյան զորախմբի կազմում՝ շուրջ 750 զինծառայողով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *