Տավուշում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող • ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են հավաք-պարապմունքներ պաշտոնատար անձանց համար • Թուրքիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը • Ղազախստանում ԱՊՀ երկրների ղեկավարներն ընդունել են ռազմական համագործակցության հայեցակարգը • Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա • ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն ամփոփիչ զորավարժություն են անցկացրել «Ալագյազում» • Հայաստանի զինված ուժերի դիպուկահարային հատուկ դպրոցը 5 տարեկան է
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձինք։
ԱՊՀ պետությունների ղեկավարները Ղազախստանում անցկացված գագաթնաժողովի շրջանակներում ընդունել են մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրն ու ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Արագածոտնի մարզի «Ալագյազ» զորավարժարանում անցակցվել է Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գումարտակային մարտավարական զորավարժության ակտիվ փուլը։
Ռազմաշաբաթը նաև՝