Չեխիայում Սեյրան Օհանյանն այցելել է չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն, որտեղ նախարարը հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկուն և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու եխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու եխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկին

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ստորպնիցկու հետ հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական և տնտեսական ոլորտներում հայ-չեխական կապերի դինամիկ զարգացումը։

Որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ, մատնանշվել են ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը:

Չեխիայի խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ու իր չեխ զրուցակիցը կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը պլանային հիմքերի վրա դնելու նպատակահարմարությունը:

Չեխիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպումը

Չեխիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպումը

Պաշտոնական այցի առաջին օրը Սեյրան Օհանյանն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ներկա է եղել տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հայ-չեխական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

Նշվում է, որ հոկտեմբերի 14-ին նախարար Օհանյանը կայցելի նաև Չեխիայի ռազմարդյունաբերական համալիրի այլ ձեռնարկություններ և Բռնո քաղաքում տեղակայված Չեխիայի պաշտպանական համալսարան:

2 responses to “Չեխիայում Սեյրան Օհանյանն այցելել է չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

  1. Pingback: Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. նախագիծ | Ռազմ.info

  2. Pingback: Քննարկվել է հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախապատրաստումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *