Տավուշում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող

ՀՀ ՊՆ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի  ԶիԼ-131 բեռնատար մեքենան զորամաս վերադառնալու ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել է մեկ պայմանագրային զինծառայող։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ՊՆ լրատվության վարչությանը։

Հրապարակման մեջ նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել է մեքենայի ուղևոր, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, իսկ 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն։

3 responses to “Տավուշում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող

  1. Pingback: Պայմանագրայինի մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 11 — 17 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *