ՌԴ օդուժի ավիահարվածներից Սիրիայում կռվող ահաբեկիչների մոտ նկատվում է զինամթերքի սղություն

Վերջին մի քանի օրերին ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում Համայի, Հոմսի, Լաթաքիայի և Հալեպի նահանգներում իրականացրել են շուրջ 140 մարտական թռիչք՝ ռմբակոծելով զինյալների՝ տարբեր նշանակության գրեթե նույնքան օբյեկտներ։ Տվյալները հրապարակել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ռազմատիեզերական ուժերի զորախումբը Սիրիայում

ՌԴ ռազմատիեզերական ուժերի զորախումբը Սիրիայում

Համաձայն հաղորդագրության, օդային հարվածներ են հասցվել զինյալների հրամանատարական կետերին, դաշտային շտաբերին, զենք-զինամթերքի պահեստներին, զինյալների կենդանի ուժի կուտակումներին և այլ ռազմական օբյեկտներին։ Հալեպի նահանգում ոչնչացվել են նաև վառելիք և զինամթերք տեղափոխող բեռնատարներ, ինչպես նաև հրամանատարային մեկ բունկեր։

Նշվում է, որ ռադիոհետախուզությունից ստացված տվյալներով, Հոմսի և Համայի նահանգներում գործող զինյալերն ունեն զինամթերքի լուրջ սղություն, ինչը հայտնի է դարձել նրանց դաշտային հրամանատարների ռադիոկապի գաղտնալսումից։ Առանձին դաշտային հրամանատարներ իրենց վերադաս ղեկավարությունից պահանջում են լրացնել զինամթերքի պակասորդը, հակառակ դեպքում իրենց խմբերը դուրս կբերեն մարտական գործողությունների շրջանից։

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 30-ից, ստանալով երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական խնդրագիրը, ՌԴ ռազմատիեզերական ուժերը սկսեցին զինյալների ենթակառուցվածքների ռմբակոծությունը։ Սիրիայում ՌԴ-ի ավիացիոն զորախումբը կազմում են Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչները, Սու-25ՍՄ գրոհիչներն ու Սու-30ՄԿ կործանիչները։ Առկա է նաև ուղղաթիռային ավիապարկ՝ կազմված Մի-24 հարվածային ուղղաթիռներից։

Հիշեցնենք նաև, որ բացի վերոնշյալ տեխնիկայից, Սիրիայի տարածքում կռվող իսլամիստների ենթակառուցվածքներին հարվածներ հասցրեցին նաև ՌԴ Կասպյան նավատորմիղի 4 ռազմանավերը՝ արձակելով «Կալիբր» 3Մ14 տեսակի թևավոր 26 հրթիռ, որոնք նշանակետին հասան Իրանի և Իրաքի օդային տարածքով՝ անցնելով ավելի քան 1500 կմ տարածություն։

One response to “ՌԴ օդուժի ավիահարվածներից Սիրիայում կռվող ահաբեկիչների մոտ նկատվում է զինամթերքի սղություն

  1. Pingback: ՌԴ օդուժն ու սիրիական բանակը շարունակում են ապստամբներից մաքրել երկրի արևմուտքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *