Դաղստանում դարձյալ հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից Դաղստանի Դերբենդի շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ զինյալներին հայտնաբերելու համար։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ից էլ հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել Դաղստանի Ցումադինսկի շրջանում, որտեղ հոկտեմբերի 8-ին անհայտ անձինք հարձակվել էին ոստիկանների վրա։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 12-ին էլ Ինգուշեթիայի Կարաբուլակե քաղաքում, ինչպես նաև Նազրանովսկի շրջանում տարածվել էր հնարավոր ահաբեկչության կազմակերպման մասին լուրեր, ինչի պատճառով վերոնշյալ շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել։ Ուժայինների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ սպանվել էր 3 զինյալ, ևս 4-ը ձերբակալվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *