Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի պետծառայության բաժիններից մեկի պետը • Ալիևը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության նախարարին • Ադրբեջանն ու Պակիստանը կքննարկեն ռազմական համագործակցության խորացման հարցեր • Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկրի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։
Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, կապիտան Նուրեդդին Հեյդարովը սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։
Հոկտեմբերի 18-ին Պակիստանի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ռաշադ Մահմուդն Ադրբեջանում այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների 25 հոգանոց հերթական խումբը ռոտացիայի շրջանակներում մեկնել է Աֆղանաստան՝ ծառայելու 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։
Ռազմաշաբաթը նաև՝