Ղազախստանում ԱՊՀ երկրների ղեկավարներն ընդունել են ռազմական համագործակցության հայեցակարգը

ԱՊՀ պետությունների ղեկավարները Ղազախստանում հոկտեմբերի 16-ին անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում ընդունել են մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրն ու ստորագրել են  իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր:

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները

ԱՊՀ գործադիր հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդի նիստում, հաստատվել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների ցանկը:

Նշենք, որ գագաթնաժողովն անցկացվում է Ղազախստանի Բուրաբայ գյուղում։ Օրակարգում 17 հարց է։

Հավելենք, որ խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել և ընդունել են կառույցի շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-ամյակի առիթով հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ դիմումը:

Գագաթնաժողովին մասնակցելու համար երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ղազախստան են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *