Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 12-ին Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

Նկատենք, որ Չեխիա մեկնող հայկական պատվիրակության օրակարգում, թերևս, բավական ուշագրավ է հենց ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ այցելությունը։ Թե ինչ գործնական արդյունքներ կտա դա Հայաստանին՝ գուցե պարզ դառնա բուն այցելությունների լուսաբանման ժամանակ։

One response to “Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 11 — 17 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *