Ադրբեջանն ու Պակիստանը կքննարկեն ռազմական համագործակցության խորացման հարցեր

Հոկտեմբերի 18-ին Պակիստանի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ռաշադ Մահմուդն Ադրբեջանում այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ քննարկելու է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական լրատվական գործակալությունը։

Պաշտպանության նախարարն ու շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը

Պաշտպանության նախարարն ու շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը

Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։

Հիշեցնենք, որ Հասանովը երկօրյա աշխատանքային այցով Պակիստան էր մեկնել 2014-ի նոյեմբների 18-ին։ Այդ այցի շրջանակներում վերջինս հանդիպել էր երկրի պաշտպանության նախարարին, շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահին, ինչպես նաև նախագահ Մեմնուն Հուսեյնին և պայմանավորվածություն ձեռք բերել ռազմական ոլորտում հանագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Այս երկու երկրների համագործակցությունն ուշագրավ է, քանի որ Ադրբեջանը, չնայած միջազգային հնարավոր բոլոր ատյաններում Արցախյան շարժումն ու Արցախի ներկայիս ղեկավարությանն անջատողական որակելուն, իր զորակցությունն է հայտնում Պակիստանին Քաշմիրի հարցում, որը, լինելով Հնդկաստանի երկրամասը, անջատողականության արդյունքում փաստացի հայտնվել է Պակիստանի վերահսկողության տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *