Կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Ղրղզստանի պաշտպանության նախարարի նկատմամբ

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարարի և ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցները վատնելու մեղադրանքով։ Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեին։

Ղրղզստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Աբիբիլա Քուդայբերդիև

Ղրղզստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Աբիբիլա Քուդայբերդիև

Աղբյուրը նշում է, որ հետաքննության արդյունքներով պարզվել է՝ ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անօրինական եղանակով պաշտպանական բյուջեից հատկացումներ են արել մասնավոր ընկերություններին՝ որպես միջնորդ օղակ օգտագործելով պետական «Ասքեր-Քուրուլուշ» ձեռնարկությունը։

Ինչպես նշվեց, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել նաև պաշտպանության նախարար Աբիբիլա Քուդայբերդիևի նկատմամբ։ Ղրղզստանի նախագահի հոկտեմբերի 12-ին ստորագրած հրամանագրով, պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից, իսկ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Զամիր Սուերկուլովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *