Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 19

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 19-ին՝ 14։40-ի դրությամբ սպանվել է 6 ուժային, PKK-ի 12 զինյալ, վիրավորվել է 4 քաղաքացիական, 10 ուժային, ձերբակալվել է PKK-ի 3 զինյալ, HDP-ի 22 անդամ, YDG-H-ի 3 անդամ, 4 քաղաքացիական։Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի մեկ զինյալ։

Դողան․ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում կամուրջի տակ տեղադրված պայթուցիկ սարք է հայտնաբերվել և չեզոքացվել։

Կամրջի տակ պայթուցիկ սար է հայտնաբերվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Կամրջի տակ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 11 զինյալ։

Դողան․ Թուրքիայի Մերսին նահանգի Էրդեմլի գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի երեք անդամներ։ Առգրավվել է զենք, զիանմթերք։

YDG-H-ի երեք անդամ է ձերբակալվել։ Նկարըէ Իհլաս լրատվական գործակալության

YDG-H-ի երեք անդամ է ձերբակալվել։ Նկարըէ Իհլաս լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Դաթվան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել է PKK-ի զինյալների երկու պահեստ։ Առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և անձական պարագաներ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառի 49 շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի երեք շրջաններում 15 օր տևողությամբ «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել։

Իհլաս․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պատասխանել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի՝ Անկարայի դեպքերի կապակցությամբ արված «մարդասպան պետություն» ձևակերպմանը։

Թուրքիայում այսօր ահաբեկիչներին աջակցող պաշտոնյաներ կան անգամ։ Առանց որևէ հիմքի «մարդասպան պետություն» ասողները պետությանն են մեղադրում։ Այս ժողովուրդը «մարդասպան պետություն» ասողներին իրենց պատասխանը կտա։ Որքան ԻՊ-ն, նույնքան էլ PKK-ն ստոր կազամակերպություններ են։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերը փակել են դեպի Չուքորջա տանող ճանապարհը՝ PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Կարս նահանգում բախվել են Անկարայի դեպքերի վերաբերյալ հայտարարություն անել ցանկացող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամները և ուժայինները։ Բախումը սկիզբ է առել այն պահին, երբ ուժայինները խոչընդոտել են HDP-ի անդամների ակցիան։ Ձերբակալվել է 1 մարդ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շանլուրֆա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի 13 անդամ։ Առգրավվել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք և փաստաթղթեր։

 PKK-ի անդամներից առգրավված զենքն ու փաստաթղթերը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի անդամներից առգրավված զենքն ու փաստաթղթերը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսոքովա գավառի Դաղլըջա շրջանում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում սպանվել է 4 և վիրավովել 6 ուժային։

Իհլաս․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերի հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է քաղաքացիական։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում՝ դեպի Էրզինջան տանող ճանապարհի 35-րդ կիլոմետրին,զինվորական զրահամեքենայի անցնելու պահին PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը պայթել է։ Սպանվել է երկու և վիրավորվել է 4 զինծառայող։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում անվտանգության ուժերի PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողության արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք և անձնական պարագաներ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում ձերբակալվել է երկու զինյալ։ Մեծ քանակությամբ զենք, զինամթերք է առգրավվել։

PKK-ի զինյալներից առգրավված զենք-զինամթերքը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի զինյալներից առգրավված զենք-զինամթերքը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ղեկավար Դեվլեթ Բահչելին հայտարարել է, որ ԻՊ-ն ընդամենը մի խաղաքար է, իսկ PKK-ն՝ աքցան։

Թուրքիան, կարծես, դարձել է Սիրիա։ Թուրքիան այս իրավիճակում ինչպե՞ս հայտնվեց։ Թուրք ժողովրդին ինչպե՞ս գցեցին այս ծուղակը։


Իհլաս․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ի պայթյունների գործով բերման ենթարկված 6 կասկածյալներից 4-ը ձերբակալվել են, մյուս երկուսը՝ ազատ արձակվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Գյուրոյմաք գավառում անհայտ անձինք հրազենով հարձակվել են քաղաղաքացիական մեքենայի վրա։ Երեք մարդ վիրավորվել է։

Սաբահ․ Թուրքիայի Մանիսա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 14 անդամ է ձերբակալվել՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։

Մանիսայում ուժայինները HDP-ի 14 անդամ են ձերբակալում։ Նկարը՝ Սաբահ պարբերականի

Մանիսայում ուժայինները HDP-ի 14 անդամ են ձերբակալում։ Նկարը՝ Սաբահ պարբերականի

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *