Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը • ՊԲ կենտրոնական զորամասերում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն • ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքներին • Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հյուսիսային և հարավարևելյան դիրքեր • ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ստուգում և գնահատում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի կարողությունները • Նորոգվելու է ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը
Օգոստոսի 15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանը Տաջիկստանից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը։ Նույն օրը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունից բացի (2015թ սեպտեմբեր-հոկտեմբեր), Հայաստանում նախատեսվում է անցկացնել նաև ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը։ Նախագահը նաև առաջարկել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հիմքի վրա ստեղծել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոն։ Նախագահ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է նաև Հարավային Կովկասի իրավիճակի մասին՝ ուշադրությունը սևեռելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության բարձրացման վրա:
Արցախի ղեկավար Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Արցախի հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Իսկ սեպտեմբերի 14-ին այցելել է ՊԲ հարավարևելյան սահմանագծերից մեկը:
Ռազմաշաբաթը նաև՝