Ադրբեջանում ամփոփում են լայնամասշտաբ զորավարժության արդյունքները • Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի մեկամսյա համատեղ զորավարժությունները • Ադրբեջանի Մեջլիսն առաջարկում է զրկել զինծառայողներին «ադմինիստրատիվ անձեռնմխելիությունից» • Մեկնարկել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի այցն Ադրբեջան • ԵԽԽՎ հակահայկական դիրքորոշում ունեցող զեկուցողն այցելել է շփման գիծ՝ Ադրբեջանի հատվածից • Ռազմինֆոյի անդրադարձը՝ Stratfor վերլուծական կենտրոնի «Փոքր պետություններին Ռուսաստանի հովանավորության ռիսկերն ու տրամաբանությունը» վերնագրով վերլուծությանը
Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ամփոփելով Ադրբեջանի ԶՈւ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության արդյունքները, նշել է, որ ԶՈւ ստորաբաժանումները կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները, սակայն հետագայում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդաշնակ գործողությունների կազմակերպման ուղղությամբ։
ԵԽԽՎ ժողովրդավարության և քաղաքական հարցերի կոմիտեի՝ Արցախյան հիմնախնդրի հարցով զեկուցող, ադրբեջանամետ կողմնորոշում ունեցող Ռոբերթ Ուոլթերն Ադրբեջանի կողմից այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի մի շարք հատվածներ՝ տեղում ծանոթանալու առաջնագծում տիրող իրավիճակին։
Ռազմաշաբաթը նաև՝