Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հարավարևելյան դիրքեր

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պաշտպանության բանակի հարավարևելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին և զինվորների ծառայությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի կայքը:

Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հրամանատարական դիտակետում

Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հրամանատարական դիտակետում

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի և հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը եղել է և կմնա կարևորագույն խնդիրներից մեկը:

Բակո Սահակյանին ուղեկցել են Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին էլ Բակո Սահակյանն այցելել էր Պաշտպանության բանակի հյուսիսային սահմանագիծ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *