Մեծ Բրիտանիան 2015թ մարտին հայտարարել էր, որ աջակցում է ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող սիրիացի ապստամբներին մարզելու և վերապատրաստելու ծրագրին, իսկ օգոստոսին Մեծ Բրիտանիան զինծառայողներ է ուղարկել Թուրքիա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս ծրագիրը գլխավորապես ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Նշենք, որ ԱՄՆ-ի մարզումների ծրագիրն ավարտած և Սիրիայում հուլիսի 12-ից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մեջ մտած առաջին 54 զինյալները հուլիսի 31-ին տապալվել են «Ալ Քաիդայի»՝ Սիրիայում գործող մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախման ժամանակ:
Նշենք նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվելու համար Թուրքիայում, Հորդանանում և Քաթարում ԱՄՆ-ի ծրագրի շրջանակներում մարզումներ անցած սիրիացի ապստամբների առաջին, 54 հոգանոց խումբը համալրել էր «Սիրիայի ազատ բանակ խմբավորման» «30-րդ դիվիզիա» խմբի շարքերը:
Հիշեցնենք նաև, որ այս մարզումների վրա, ըստ ամերիկյան Daily beast լրատվական կայքի, ԱՄՆ-ն արդեն ծախսել է 36 մլն ամերիկյան դոլար, յուրաքանչյուր մարզում անցած զինյալի համար 600՝ հազար ամերիկյան դոլար: Միջին զինյալը մեկ ամսում ստանում է 200-400 դոլար՝ կախված իր ընդունակություններից: Ընդհանուր մարզումների համար հատկացվել է 500 մլն դոլար: Ե´վ Սիրիացի ընդդիմադիրների մի մասը, և´ ամերիկացի մի շարք կոնգրեսականներ դժգոհում են մարզումների ծրագրից՝ այն համարելով շատ փոքր և դանդաղ զարգացող:
Հատկանշական է, որ և´ սիրիացի ընդդիմադիրների մի մասը, և´ ամերիկացի մի շարք կոնգրեսականներ դժգոհ են մարզումների ծրագրից՝ այն համարելով շատ փոքր և դանդաղ զարգացող: Մարզումները հյուրընկալող պետությունների (Թուրքիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա) հետ մարզումների վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2014-ի նոյեմբերից, իսկ բուն մարզումները նախատեսված էին մեկնարկել դեռ 2015թ. մարտին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի տարածքում մարզված գրոհայինների մեծ մասը եղել են ազգությամբ թուրքմեններ։ Չի բացառվում, որ այդ գրոհայիներն օգտագործվելու ն ոչ միայն ԻՊ-ի, այլև՝ քրդական ուժերի և Ասադի բանակի դեմ պայքարում։