Իրանը շահագործման է  հանձնում ռադիոտեղորոշման նոր ռադար

Իրանի զինված ուժերն առաջիկայում շահագործման է հանձնելու տեղական արտադրության ռադիոտեղորոշման նոր Qaem համակարգ, որը կավելացնի իրանական հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունը: Այս մասին տեղեկացրել է Իրանի ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմայիլին:

Ռադիոտեղորոշման նոր համակարգի ռադարն ունակ է լինելու «ծածկել» մինչև 1000կմ շառավղով օդային տարածք և հետևելու ինչպես Իրանի, այնպես էլ տարածաշրջանի օդային տարածքին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին, Իրանի զինված ուժերում շահագործման էին հանձնվել նաև Nazir և Bina ռադարները:

One response to “Իրանը շահագործման է  հանձնում ռադիոտեղորոշման նոր ռադար

  1. Pingback: Իրանը նոր ռադարներ է շահագործման հանձնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *