Սեպտեմբերի 15-ից 19-ը ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվել են իրադրության գնահատում և մարտական որոշումների ընդունում, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշում, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրում, մարտի անընդհատ ղեկավարման ապահովում, աշխատանք տեղանքում և մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակցության կազմակերպում և այլ գործողություններ:
2015թ. բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունը ցույց տվեց, որ մասնակից զորամասերը և Արցախի ռազմական պաշտպանական համակարգը ունակ են արագ և արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ և ներդաշնակված, ընդունել և իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ: