Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

Երեկ՝ օգոստոսի 15-ին՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության նիստում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունից բացի (2015թ սեպտեմբեր-հոկտեմբեր), Հայաստանում նախատեսվում է անցկացնել նաև ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ նախագահի՝ նիստում ունեցած ելույթի հրապարալումից:

Իր ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ ռազմավարությանը:

«Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից անցել է ավելի քան երկու տասնամյակ: Դա Կազմակերպության կայացման, զարգացման և կատարելագործման կարևոր շրջան էր: Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձևով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը», — ասել է նախագահ Սարգսյանը:

Նշելով Հայաստանի՝ կառույցում նախագահության առաջնահերությունները՝ ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին պլան են մղվելու արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը, դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ Հայաստանում սպասվելիք «Կոբալտ-2016» օպերատիվ-տակտիկական զորավարժությունների շրջանակում:

Նախագահը նշել է նաև, որ ժամանակն է եկել ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նաև կիսվել՝ տարբեր օպերացիաներին հայ խաղաղապահների մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:

Անդրադառնալով ռազմարդյունաբերական ոլորտին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է հիմնադրել ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատնտեսական համագործակցության խորացման համար:

Ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանն անդրադառնալով՝ նախագահը նշել է. «Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցել ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաև «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016թ. Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անցկացվել է երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Նստաշրջանի ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվել է Հայաստանին:

12 responses to “Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: «ՀԱՊԿ-ը Սիրիային կարող է օգնել քաղաքական ազդեցությամբ, զենքով, բայց ոչ զինված ուժերով» | Ռազմ.info

  3. Pingback: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի խաղաղապահ գործունեությունը | Ռազմ.info

  4. Pingback: ՀԱՊԿ կենտրոնասիական պետությունները համատեղ զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info

  5. Pingback: ՀԱՊԿ-ը կարող է ռազմաքաղաքականից վերածվել ունիվերսալ միջազգային կազմակերպության | Ռազմ.info

  6. Pingback: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահին, ԱԳ նախարարին և ոստիկանության պետին | Ռազմ.info

  7. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր | Ռազմ.info

  8. Pingback: Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը | Ռազմ.info

  9. Pingback: Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը | Ռազմ.info

  10. Pingback: ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին և ՀԱՊԿ պետությունների ԱԱԽ քարտուղարներին | Ռազմ.info

  11. Pingback: Երևանում կքննարկվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը | Ռազմ.info

  12. Pingback: Հոկտեմբերին նախատեսվում է հաստատել ՀԱՊԿ ռազմավարությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *