Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 13-19 սեպտեմբերի, 2015

Վրաստանի «Դելտա» կենտրոնի հակակարկտային կայանի արկն ընկել է բնակելի տան վրա՝ հրդեհելով այն • Թինա Խիդաշելին Լոնդոնում հանդիպել է Airbus և Thales ընկերությունների ներկայացուցիչներին • Վրաստանցի զինծառայողները ցուցադրական պարեկություն են արել Աֆղանստանում

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի Կախեթի շրջանի Կաբելի գյուղում երբ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները կարկտաբեր ամպի ուղղությամբ կրակել են հակակարկտային կայանից, արկն ընկել է գյուղի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան, վնասվել է տան տանիքն ու պատը։

Սեպտեմբերի 17-ին Լոնդոնում անցկացվող DSEI-2015 (Defence and Security Equipment Industry) զենքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին։ Սրանք այն ընկերություններն են, որոնց հետ Վրաստանն այս տարվա ամռանը 2 համաձայնագիր է կնքել։
Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանի Մազարի-Շարիֆ բազայում

Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանի Մազարի-Շարիֆ բազայում

Սեպտեմբերի 15-ին Աֆղանստանի Մազարի-Շարիֆ ռազմաբազայում տեղակայված Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի ուժեղացված վաշտը 6 ժամյա պարեկություն է արել Մազարի-Շարիֆ քաղաքում և մերձակա գյուղերում՝ օգտագործելով գերմանական «Դոնգո» զրահամեքենաներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *