Վրաստանցի զինծառայողները ցուցադրական պարեկություն են արել Աֆղանստանում

Սեպտեմբերի 15-ին Աֆղանստանի Մազարի-Շարիֆ ռազմաբազայում տեղակայված Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի ուժեղացված վաշտը 6 ժամյա պարեկություն է արել Մազարի-Շարիֆ քաղաքում և մերձակա գյուղերում՝ օգտագործելով գերմանական «Դոնգո» զրահամեքենաներ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանի Մազարի-Շարիֆ բազայում

Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանի Մազարի-Շարիֆ բազայում

Պարեկության գլխավոր նպատակն է եղել պաշտպանել «Մարմալ» ռազմաբազան, ցուցադրել բազայի ուժն ու վերահսկել պարեկության տարածքը։

Նշենք, որ վրաստանյան այս զորախումբն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում՝ Գերմանիայի զորախմբի կազմում։ Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանում են հուլիսի 10-ից։

Վրաստանցի զինծառայողները պարեկություն անելիս

Վրաստանցի զինծառայողները պարեկություն անելիս

Այս տարվա հունիսի 16-ին էլ 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը վերադարձել էր Գերմանիայից, որտեղ 5 ամսվա ընթացքում մասնակցել էր արագ արձագանքման ուժերի (չշփոթել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) հետ ) վարժանքներին։ Այդ ամիսներին Գերմանիայի զինված ուժերի հովանավորությամբ վրաստանցի զինծառայողները վերապատրաստում են անցել 3 ռազմաբազաներում՝ Վիլդֆլեքենում, Լեթզինգենում և Համելբուրգում։ Վրաստանցի զինծառայողները նաև համատեղ մարզումներ են իրականացրել Գերմանիայի զինված ուժերի զինծառայողների հետ։

One response to “Վրաստանցի զինծառայողները ցուցադրական պարեկություն են արել Աֆղանստանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *