Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19

Քարվաճառում ավարտվել է զինված ադրբեջանցիների վնասազերծման գործողությունը: Ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտների դեմ քրեական գործ է հարուցվել: Հայտնաբերվել է քարվաճառցի 17-ամյա երիտասարդի դին:

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջն ու ՊԲ-ի հրապարակած նկարը

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջն ու ՊԲ-ի հրապարակած նկարը

-Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը զինված ադրբեջանցիների խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

-Պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: 1968 թվականին ծնված Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և 1960 թվականին ծնված Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ձերբակալված են: Ձերբակալման պահին դիմադրություն ցուցաբերած և ոչնչացված երրորդ անձի տվյալները դեռևս ճշտվում են։

-Քարվաճառցի Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում։ Տղայի մարմնի տարբեր հատվածներում՝ այդ թվում նաև պարանոցի շրջանում, եղել են դանակահարման հետքեր։

-Հուլիսի 17-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է Քարվաճառի դեպքերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարը նշել է, որ հնարավոր ներթափանցման ուղիներն ականապատվելու են։

Mx4EnIkbEwSyn4bftmH6pnuiR4

-Զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան: Նախարարը հավաքակայանում հետաքրքրվել է զինակոչիկների առողջական վիճակով, հետևել է հավաքակայանում ընթացող բուժզննման գործընթացին, զրուցել է բժշկական անձնակազմի հետ:

-ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին կենտրոնական հավաքակայան այցի ժամանակ հայտարարել է՝ ներկայումս քննարկվում է Քարվաճառի ծառայող պայմանագրային զինծառայողնեի զենքը տուն տանել թույլատրելու հարցը։ Համաձայն նախարարի՝ սա արվում է, որպեսզի քարվաճառցի պայմանագրային զինծառայողները կարողանան վերջերս գրանցված դիվերսիայի իրավիճակներում համապատասխան ձևով արձագանքել։

-Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի «Սարիլանջ» կոչվող տեղանքում տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի գնդակից զոհվել է քաղաքացի Արդվին Դանիելյանը։

-Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև Քարվաճառի դեպքերին վերաբերող հարցեր:

-Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 17-ին 6 տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին: Դատավորը ուժի մեջ թողեց նաև Ավետիսյանին պատկանող գույքը կալանքի տակ թողնելու որոշումն այնքան ժամանակ, մինչև նա կվճարի 2 հազար դոլարին համարժեք դրամը։

-Հուլիսի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերից մեկում մահացած զինծառայող, 1994-ին ծնված Գևորգ Արտեմի Ավագյանի մահվան առնչությամբ սպանության կասկածանքով ձերբակալվել է շարքային զինծառայող Արմեն Հրաչյայի Սարգսյանը: Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

-Սոցցանցային ադրբեջանական խմբերից մեկում հայտնվել է հուլիսի 14-ին Քարվաճառում ձերբակալված Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար՝ զինվորական համազգեստով և Դրագունովի դիպուկահար հրացանով։ Ադրբեջանական անունով օգտատերը, ով հրապարակել էր լուսանկարը, որևէ մանրամասն չի հայտնել,միայն ուղեկցել է այն «Սեփական հողում գերի ընկնել» («Oz torpaginda esir dushmek») մեկնաբանությամբ։

Պաշտպանության նախարարը պարգևատրում է Ռուզվելտ Թորոսյանին

Պաշտպանության նախարարը պարգևատրում է Ռուզվելտ Թորոսյանին

” Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:

Սեյրան Օհանյանը Հայաստանի հավաքականին հանձնում է գավաթը

Սեյրան Օհանյանը Հայաստանի հավաքականին հանձնում է գավաթը

-Հունիսի 17-ին Երևանում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ձյուդոյի առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում Հայաստանն ունեցավ 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հետևում թողնելով Ռուսաստանին` 2 ոսկե մեդալով և Բելառուսին`1 ոսկե մեդալով:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *