Քարվաճառի պայմանագրայիններին հնարավոր է` թույլ տան զենքը տուն տանել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին կենտրոնական հավաքակայան այցի ժամանակ հայտարարել է՝ ներկայումս քննարկվում է Քարվաճառի ծառայող պայմանագրային զինծառայողնեի զենքը տուն տանել թույլատրելու հարցը։
Ինչպես փոխանցում է Panorama.am կայքը, նախարարը նշել է՝ պայմանագրային զինծառայողներն իրենց կցված զենքեր ունեն, քննարկման է դրվել այդ զենքը տուն տանելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Համաձայն նախարարի՝ սա արվում է, որպեսզի քարվաճառցի պայմանագրային զինծառայողները կարողանան վերջերս գրանցված դիվերսիայի իրավիճակներում համապատասխան ձևով արձագանքել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստին ելույթ ունենալիս Սեյրան Օհանյանն ընդգծել էր՝ 1994-ի զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում։ Այսպիսի մի դեպք էլ ադրբեջանցիների խմբի ներթափանցումն էր Քարվաճառ։ Համանման դեպքերը կանխելու նպատակով Ադրբեջանից Քարվաճառ հնարավոր ներթափանցման ուղիներն ականապատվելու են։

 

One response to “Քարվաճառի պայմանագրայիններին հնարավոր է` թույլ տան զենքը տուն տանել

  1. Pingback: Սերժ Սարգսյանը դեմ է սահմանամերձ գոտու բնակիչներին զինելու առաջարկին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *