Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 13-19

Նախիջևանում զինծառայող է մահացել: Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի ասուլիսը: Բացվել է նոր նավաշինարան: Զաքիր Հասանովը խոսել է առաջնագծում լարվածությունից: Ադրբեջանի ՊՆ նիստը:

-Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երկրի արևմուտքում տեղակայված զորամասերից մեկում զինված ուժերի զինծառայող Օրխան Լազըմ օղլու Խալիլովը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակից։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Վյուսալ Արիֆ օղլու Ղուրբանովը մահացել է, ըստ պաշտոնական վարկածի, դժբախտ պատահարի հետևանքով։

Հուլիսի 18-ին մամուլի ասուլիս է հրավիրել 2014-ի մայիսից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ պաշտոնավարող գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը՝ անդրադառնալով նոր նախարար Զաքիր Հասանովի օրոք կատարված աշխատանքին ու առաջիկա ծրագրերին։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի նկատմամբ սահմանված կալանքի ժամկետն ավելացրել են 3 ամսով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է եղել Բաքվի Խազարի շրջանի Թյուրքան ավանում՝ Կասպից ծովի ափին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության բաժանմունքի նոր նավաշինական գործարանի բացմանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի՝ տարբեր երկրներում կամ միջազգային կառույցներում արտոնագրված ներկայացուցիչների ու Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունների ռազմական կցորդներին։

Հուլիսի 16-ին  Զաքիր Հասանովը հանդիպել է ԱՄՆ Օքլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայլզ Դիրինգին։

-Հուլիսի 18-ին Զաքիր Հասանովը ՊՆ նիստ է հրավիրել, որին մասնակցել են իր տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, ՊՆ վարչությունների պետեր և ՊՆ այլ պաշտոնյաներ:

Համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված ռազմական կրթության գծով պայմանագրի՝ Ադրբեջանում ընդունելություն է հայտարարվել Թուրքիայի Գյուլհանե ակադեմիայի ռազմաբժշկական ֆակուլտետ 2014-2015 ուսումնական տարվա համար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *