Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 17-ին տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող Վոլոդյա Ավետիսյանին։
Դատավորը ուժի մեջ թողեց նաև Ավետիսյանին պատկանող գույքը կալանքի տակ թողնելու որոշումն այնքան ժամանակ, մինչև նա կվճարի 2 հազար դոլարին համարժեք դրամը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով։
ՊՆ քննչական ծառայության տվյալների՝ Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար։
Ըստ ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանի՝ եթե դատարանը 5 տարվա ազատազրկման դատապարտեր նրան, ապա համաներման որոշմամբ Ավետիսյանը դատարանի դահլիճից ազատ կարձակվեր։ 6 տարվա ազատազրկման դատապարտելով՝ դատարանը համաներումից օգտվելու հնարավորություն չտվեց։
Պաշտպանական կողմը բողոքարկելու է վճիռը վերաքննիչ ատյանում։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info