Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Քարվաճառի դեպքերը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպում Ստեփանակերտում

Հանդիպում Ստեփանակերտում

Բակո Սահակյանը վերջերս ադրբեջանական զինված խմբի ներթափանցումը Քարվաճառ համարել է պաշտոնական Բաքվի կողմից հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և միջնորդ երկրների ջանքերին` հավելելով, որ այն պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *