Պարգևատրվել է Մայիսի 28-ին հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողներից ևս մեկը

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:

Պաշտպանության նախարարը պարգևատրում է Ռուզվելտ Թորոսյանին

Պաշտպանության նախարարը պարգևատրում է Ռուզվելտ Թորոսյանին

Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:

Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:

Հիշեցնենք, որ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։ Միջադեպի ժամանակ հայկական կողմն ունեցավ 1 զոհ և 4 վիարվոր։ Մյուսներին պաշտպանության նախարարը պարգևատրել էր ավելի վաղ։

Զրույց պաշտպանության նախարարի հետ

Զրույց պաշտպանության նախարարի հետ

Կարդացեք նաև՝ Նրանք կռվել են՝ ապրելու համար. Ռազմինֆոն այցելել է դիվերսիան հետ մղած զինծառայողներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *