Թուրքիան ՀՕՊ համակարգի մրցույթը կրկին երկարաձգում է, Սև ծովում ավարտվել է Breeze-2014 ռազմածովային զորավարժությունը, Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսուչները Ռուսաստանի տարածքում դիտարկում են իրականացրել
, հնդկական կործանիչները թուրքական ինքնաթիռի պատճառով օդ են բարձրացվել։
” Թուրքիան պաշտոնապես երկարաձգել է միջին և մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի մրցույթի ժամկետները։ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ շարունակելու է մրցույթի 3 մասնակիցներից նոր առաջարկների սպասել մինչ այս տարվա օգոստոս ամսվա վերջը։
” Հուլիսի 4-ից 17-ը Սև ծովում անցկացվել է Բուլղարիայի ընդունած Breeze-2014 ռազմածովային զորավարժությունը, որին մասնակցել են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու ստորաբաժանումները։ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմածովային զորավարժություններն ավարտվել են հուլիսի 17-ին, թեև ավելի վաղ պաշտոնապես նշվել էր, որ դրանք նախատեսված են մինչ հուլիսի 14-ը։ Զորավարժության ժամկետների երկարաձգելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
” Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի տարածքում դիտարկում են իրականացրել։ Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ռուսաստանյան օդային տարածքում թռիչքներ են կիրականացրել հուլիսի 14-18-ը։
” Հնդկաստանի զինված ուժերի ՄիԳ-21 կործանիչներն օդ են բարձրացվել՝ որսալու թուրքական ուղևորատար ինքնաթիռը, որը սխալ ծածկագիր էր ուղարկել հնդկական կողմին։ Օրերս «Թուրքական ավիաուղիների» Airbus A330 ինքնաթիռն իրականացնում էր Ստամբուլ-Նոր Դելի չվերթը, երբ հնդկական օդային տարածք մտնելիս սխալ ծածկագիր է ուղարկել։
Ռազմաշաբաթը նաև